Մանվել Մանուկյան

Մանվել Մանուկյան

June 9, 2007 00:00

«ՀՀ Արարատի մարզի Դարբնիկի Ժորա Եսայան անվան միջնա   8-րդ

Արարատի մարզ գյուղ Դարբնիկ Կամո Բալայան փողոց տուն

December 26, 2020 12:44

30
Բարև, իմ սիրելի՛ Ձմեռ պապի։ Քեզ գրում է 14 տարեկան Մանվել Մանուկյանը։ Ես սովորում եմ 8-րդ դասարանում։ Երբևէ չէի մտածի, որ այս տարվա նամակը կտարբերվի մնացած տարիներին գրած իմ նամակներից։ Ձմեռ պապի այս տարի քեզանից ոչինչ չեմ խնդրելու, միայն մի բան շատ կխնդրեմ, որ աշխարհում խաղաղություն լինի, բոլորը ապրեն խաղաղ երկնքի տակ։ Ուզում եմ, որ 2021 թվականը նման չլինի 2020 թվականին։ Ուզում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության տարի, բոլորը ապրեն խաղաղ երկնքի տակ առողջ ու երջանիկ։ Թող ոչ մեկի աչքերը արցունքոտ չլինեն, թող բոլորը ժպտան։ Թող գալիք տարում` 2021 թվականում, չլինեն պատերազմներ։ Ուզում եմ 2021 թվականը բոլորը անցկացնեն առանց կորուստների ու արցունքների, թող ամբողջ աշխարհի երեխաները անսահման առողջ լինեն և որ ամենակարևորն է մեծ ուժ և տոկունություն տուր մեր զինվորներին, ովքեր գիշեր-ցերեկ մեր սահմանն են պահում։ Ձմեռ պապ ես շատ եմ կարոտում իմ սիրելի ու թանկ հայրիկին, ով զոհվեց այս պատերազմում։
Երեխան նկար չի բեռնել: