Բարև սիրելի Ձմեռ պապ, ես ապագա զինվոր Գեղամն եմ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրից, 5տարեկան։ Ես ծնվել եմ հերոսների ընտանիքում, հայրս՝ Գոռ Ավետյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է, պատերազմի ժամանակ հայրս բեկորային վնասվածքներ է ստացել, պապիկս՝ Գեղամ Ավետյանը, նունպես մասնակից եղավ այդ չարաբաստիկ պատերազմիվ ու ետ չեկավ։ Պապիկս հերոսացավ,որ ես ու եղբայրս խաղաղ երկրում ապրենք։ Ձմեռ պապ ես պապիկիս շատ եմ կարոտում։ Երբ ես մեծանամ պապիկիս ու հայրիկիս նման ուժեղ զինվոր կդառնամ։ Երբ դու գաս, քեզ հետ խաղաղություն բեր Հայաստանին ու Արցախին, որ էլ ոչ մի մանուկ չտեսնի պատերազմ և չկորցնի իր պապիկին, հայրիկին, թանկ ու կարևոր մարդկանց։
Ես ինձ այս տարի շատ խելոք եմ պահել,լսել եմ մաըրիկիս, չեմ բարկացրել հայրիկիս, հոգ եմ տարել տատիկիս մասին, քեզ խնդրում եմ, որ ինձ հեծանիվ բերես, ես փոքր եղբայր էլ ունեմ՝ Ալեքսը, խնդրում եմ, որ այս տարի եղբորս էլ նվեր բերես՝ հեռակառավարվող մեքենա։
Ես Սպասում եմ քեզ։
Շնորհավոր գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։