Սիրելի ձմեռ պապ, ես շատ երկար եմ սպասել Ամանորին։ Ունեմ 3 քույր և 2 եղբայր, ցանկանում եմ, որ ինձ նվիրես գրասեղան և հեքիաթի գրքեր։ Քույրս՝ Էլենը, 7 տարեկան է և ուզում է, որ իրեն նվիրես մեծ տիկնիկ և բժշկական խաղալիքներ։ Միլենան 4 տարեկան է և ցանկանում է ունենալ մեծ խոհանոց, խոհանոցային խաղալիքներ և տիկնիկ։ Փոքր եղբայրս 5 ամսական է, ուզում եմ՝ նրան բերես համապատասխան խաղալիքներ։ Մեծ քույրս շատ է սիրում փափուկ խաղալիքներ, ուզում եմ նրան մեծ փափուկ արջուկ նվիրես, իսկ մեծ եղբորս՝ անլար ականջակալ։