Բարի Ձմեռ պապ բարեգործական ծրագիրն այս տարի նախատեսում է իրականացնել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքների փոքրիկների երազանքը: Newsbook-ի թղթակցի հետ զրույցում «Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպության տնօրեն Մակար Եղիազարյանը նշեց, որ ծրագիրն առանձնապես որևէ ֆինանսական դժվարություն կամ ներդրում չի պահանջում: «Երբ կարդում ես մեր գյուղերում ապրող փոքրիկների նամակները, շատ տխուր պա...