Բարեւ Ձմեռ պապիկ ջան, ինչպե՞ս ես: Ես անհամբեր սպասում եմ ձեր գալուն: Ուզում եմ, որ աշխարհին լինի խաղաղություն, բոլոր մարդիկ ապրեն խաղաղ եւ համերաշխ: Դու մի քիչ զգույշ արի, որ քեզ վրա չհարձակվեն, որովհետեւ մեր գյուղից մեկ կիլոմետր այն կողմ մեր թշնամիներն են: Դու շուտ արի եւ մեզ ուրախացրու քո նվերներով: Ես քեզ մի մեծ խնդրանք ունեմ, ուզում եմ ինձ համար դհոլ բերես: Ես գիտեմ նվագել, բայց գերազանց չգիտեմ: Ես շատ եմ խնդրում, Ձմեռ պապիկ եւ հավատում եմ, որ անպայման կբերես: Ես ձեզ շատ եմ սիրում: Ցան...